1in.am-ը գրում է.
Բրիտանական Բորնմուտ քաղաքում սատկել է աշխարհի ամենատարեց կատվի տիտղոսը կրող 24-ամյա Փոփին, հաղորդում է The Daily Mail-ը: Կյանքի վերջին օրերին Գինեսի ռեկորդների գրքում նշված կենդանին տառապում էր ջրային վարակից և հետևի թաթերի խնդիրներից: Տերերը կենդանուն թաղել են իրենց տան մոտ գտնվող այգում:
Հաղորդվում է, որ Փոփին սատկելէ հունիսի 6-ին: Փոփիի տիրուհին՝ 43-ամյա Ջեքի Ուեսը պատմել է, որ ինքն ու իր ընտանիքը տխրել են կենդանու սատկելու պատճառով, չնայած, որ դա սպասեի էր, քանի որ կենդանին իրեն վատ էր զգում վերջին մի քանի օրվա ընթացքում: Ուեսթը պատմել է, որ նա միշտ հետևել է հիվանդ Փոփիին, իսկ ընտանիքի մյուս կենդանիներին խնամել են ամուսինն ու որդիները:
Մինչև վերջերս Փոփին լավ առողջություն ուներ, չնայած որ ծերանալով կուրացել ու խլացել էր: Կենդանին երկար զբոսանքներ էր սիրում և կուշտ ուտել, ինչն էլ, ըստ տերերի, Փոփիի երկարակեցության գաղտնիքն էր:
Դեռ հայտնի չէ, թե որ կատուն պաշտոնապես կճանաչվի ամենածերը Փոփիի մահվանից հետո: Նա ստացել է այդ տիտղոսը 2014 թ. մայիսի 19-ին՝ նախորդ ռեկորդակրի՝ 38-ամյա Քրիմ-Փաֆի մահվանից հետո: