1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում գործազրկությունը հասել է 5 տարվա ընթացքում նվազագույն մակարդակին, քանի որ վերականգնվող տնտեսությունը բարձրացնում է աշխատավարձերի հիմնադրամները ռեկորդային չափերով:
Գործազրկության մակարդակը փետրվար-ապրիլ ամսներին նվազել է 6.8%-ից մինչև 6.6%-ի: Այդ տվյալները հաստատել է Վիճակագրության ազգային բյուրոն: Բնակչության զբաղվածությունը ավելացել է 345 հազարով: Դա ամենազգալի թիվն է 1971 թվականից, երբ սկսվել էր աշխատանքի շուկայի հետազոտությունը: Դրա հետ մեկտեղ՝ տվյալները ցույց են տվել աշխատավարձի բարձրացում:
Տնտեսագետները կանխատեսում էին, որ գործազրկությունը կկրճատվի մինչև 6,7%-ով: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ գործազրկության մակարդակը ապրիլին հասել է 6,4%-ի՝ մարտյան 6,8%-ի փոխարեն: Աշխատանք ունեցող մարդկանց թիվը հասել է ռեկորդային 30,5 մլն-ի:



