Քանի որ խոշոր տուգանք սահմանելը վարչակազմի էության մի մասն է, ինչն արվում է եկամտի լրացուցիչ աղբյուր ունենալու համար, առաջարկում եմ հանրապետությունում կտրվող յուրաքանչյուր ծառի դիմաց սահմանել 1 մլն դրամի տուգանք: Հասկանում եմ, որ առաջարկս չի ընդունվի, քանի որ այլ տիպի տուգանքները հիմնականում վճարում են շարքային քաղաքացիները, իսկ կտրված ծառի տուգանք առաջին հերթին կվճարեին հենց վարչակազմի ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, առաջարկս մնում է ուժի մեջ, և այն կդառնա օրենքի ուժ ստացած իրողություն իշխանափոխությունից հետո, ինչին, ի դեպ, բացարձակ չեմ կասկածում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201837084039713?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



