Panorama.am-ը գրում է.

Մայր Աթոռում ընթանում է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել խորհրդակցության մասնակիցներին:

Նորին Սրբության ելույթում ասվում է.«Մենք խորը ցավ ենք զգում ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին:

Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր՝ անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզումից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսին, որին մարդկությունն սպասում էր, ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան:

Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնեա ընտանիքներ, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Անտիոքի Պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է:

Այս տարվա գարնանը Սիրիայի Քեսաբի շրջանը, որ մեծ մասամբ կառուցվել և բնակեցվել է հայերի կողմից, Թուրքիայի աջկացությամբ և նրա բանակի անմիջական մասնակցությամբ գրավվեց արմատական խմբավորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչները արտաքսվեցին: Ներկայիս շարունակվում է Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից ավերվում են հայկական թաղամասերը Հալեպում և Դամասկոսում: Թուրքիո այս քայլերը մեր ժողովուրդը իրավացիորեն գնահատում է որպես Ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել