Lurer.com-ը գրում է.

Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հազիվ թե հաջողվի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտել մինչև հուլիսի 20-ը, ինչպես որ ավելի վաղ պլանավորվել էր. տեղեկացնում է BBC-ն:

Ժնևում ԱՄՆ-ի հետ երկկողմ երկօրյա բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, թե, հնարավոր է՝ պահանջվի քննարկումների ժամկետը երկարացնել ևս կես տարով: Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշումներում զգալի տարաձայնություններ են պահպանվում:

Միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի հաջորդ հանդիպումը նշանակված է հունիսի 16-ին:

«Վեցյակի» երկրները ցանկանում են ստանալ այն բանի երաշխիքներ, որ Իրանը հնարավորություն չի ունենա ստեղծել միջուկային զենք: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել