levon-aronian-norwaychess20131in.am-ը գրում է.

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կայացել է 7-րդ տուրը: Արոնյանը միավորը կիսել է Սերգեյ Կարյակինի հետ: Այդ ոչ-ոքիից հետո Լևոնը վաստակած միավորների թիվը հասցրել է 3-ի և ևս 3 շամատիստների հետ կիսում է 7-10-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը նախավերջինն է:

Մրցաշարային աղյուսակը 7 տուրերից հետո ունի հետևյալ տեսքը՝

1.Մագնուս Կարլսեն – 4 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ – 4
3. Ֆաբիանո Կարուանա – 4
4. Սերգեյ Կարյակին – 4
5. Սեմեն Ագդեստեյն – 3.5
6. Ալեքսանդր Գրիշչուկ – 3.5
7. Անիշ Գիրի – 3
8. Պյոտր Սվիդլեր – 3
9. Լևոն Արոնյան – 3
10. Վեսելին Թոփալով – 3

Հավելենք, որ մրցաշարում այսօր հանգստյան օր է: 8-րդ տուրը կկայանա վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել