Եթե լուրջ աշխատանք տարվի, ապա այս տարի կունենանք 8-9 տոկոս տնտեսական աճ. Թաթուլ ՄանասերյանPanorama.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսության զարգացումները պայմանավորված են հակասական միտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ այսօր չի կարելի միանշանակ արձանագրել կամ կանխատեսում անել, թե ինչ կարող ենք ունենալ տարեվերջին:

Տնտեսագետը նշեց, որ ինքը լավատես է, քանի որ մասնագիտորեն վերլուծելով Հայաստանի տնտեսության ռեսուրսային պոտենցիալը, գտնում է, որ ունենք մեծ պոտենցիալ: Մինչդեռ, ըստ նրա, այսօր մեր տնտեսությունը գտնվում է ամոթալի վիճակում: 

«Ամոթալի է Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ինչը տարիների արդյունք է: Ես հակված չեմ նետեր ուղղել այս կամ այն կառավարությանը, դա պայմանավորված է ինչպես օբյեկտիվ գործոններով, որոնք Հայաստանից այդքան էլ կախված չեն, այնպես էլ մեզանից պայմանավորված գործոններով»,- ասաց Թ.Մանասերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել