Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն հերթական համերգի ժամանակ հայտարարել է, որ բոլոր հայերն իր բարեկամներն են։

Թուրքական Mansettv.com-ի փոխանցմամբ՝ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն համերգի ժամանակ հանդիսատեսի հետ կիսվել է իր սիրո պատմությամբ եւ հիշել իր սիրեցյալ, հայազգի Օնո Թունչին (Հովաննես Թունջբոյաջյան՝ Արտո Թունջբոյաջյանի եղբայրը. խմբ)՝ մեկ անգամ եւս հարգելով նրա հիշատակը։

Սեզեն Աքսուն, դիմելով հանդիսատեսին, ասել է. «Գիտեք, ես 10 տարի Օնոյի հարսն եմ եղել։ Այդ պատճառով աշխարհի բոլոր հայերն իմ բարեկամներն են»։ Այս խոսքերից հետո դահլիճը պայթել է բուռն ծափահարություններից։

Նշենք, որ Օնո Թունչը 1996-ի հունվարի 14-ին մասնավոր օդանավով Բուրսայից Յալովա վերադառնալու ժամանակ վթարի էր ենթարկվել եւ զոհվել: 

Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ կատարել է դրանք տարբեր բեմերում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել