Hetq.am-ը գրում է.
Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են առավել շատ դատապարտվում Հայաստանում: Պարզվում է՝ առաջին երեք տեղերում գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են: Այսպես՝ 2013-ին ավելի քան 900 զինվորական ծառայողի նկատմամբ (3400 դատապարտյալից) կայացվել է դատական ակտ:
Հայաստանյան բանտերում մարդիկ առավել շատ հայտնվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 177 (գողություն), 268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) և 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելը):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/55087/ancyal-tari-datapartvel-e-aveli-qan-900-zintsarayox.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



