Մարդկային ներկա քաղաքակրթության հոգևոր-բարոյական անկումն այսօր կարծես հասել է իր գագաթնակետին:
Ի՞նչն է պատճառը, որ քաղաքակրթական այս ձևի մեջ մարդկությունը հրաժարվել է հազարամայակների ընթացքում ձեռք բերած և իր լինելության համար անհրաժեշտ գլխավոր առաքինություններից… Ինչի՞ց է, որ մարդուն ՄԱՐԴ պահող բոլոր կարևորագույն արժեքներն այսօր փոխարինվել են մարդու մեջ միայն անասնական անհագ ցանկություններ արթնացնող կեղծվածքներով… Ինչո՞ւ դարեր շարունակ մարդու պարսավելի ու մերժելի բնությունները, այսօր ստանալով այլ մեկնաբանություններ, վերածվել են մարդկության «առաջընթացը» խթանող գաղափարների… Ինչից է, որ սոդոմական մեղքերի, ինչպիսիք են արվամոլությունն ու մանկապղծությունը, ինցեստն ու միասեռականությունը և մի շարան այլ պղծություններիների օրենսդրորեն պաշտպանվածությունն այսօր համարվում է հասարակությունների զարգացվածության աստիճանի չափորոշիչ և այլն, և այլն…
Մարդկություն կոչված օրգանիզմն այսօր ծանր հիվանդ է: Եթե այն թունավորված է, ապա ախտահարված են բոլոր օրգաններն ու բջիջները միաժամանակ… Եթե քաղցկեղ է և առկա են մետաստազները, ապա մահը սպառնում է ամբողջ օրգանիզմին:
Անհրաժեշտ է «հակաթույն» գտնել ողջ օրգանիզմի համար, և քանի որ մենք ևս այդ օրգանիզմի մասն ենք կազմում, ապա պարտավոր ենք լծվել ողջ օրգանիզմի առողջացման գործին, քանզի մեկ օրգանի, թեկուզ կարևորագույն օրգանի, «բուժմամբ» ու նրա «փրկությամբ» զբաղվելը անիմաստ է: Կգտնվի ՓՐԿԻՉ ՀԱՄԱԴԱՐՄԱՆԸ ողջ օրգանիզմի համար, կգտնվե՞ն մարդկության զարգացման կոնցեպտուալ նոր մոտեցումներ, եղածից էապես տարբերվող այլ արժեհամակարգի անցման ուղիներ, մարդկանց կացութաձևի այլ հայեցակարգեր, հասարակական հարաբերությունների այլ միտումներ, կփրկվենք բոլորս, չի՛ գտնվի՝ կկործանվենք մնացածի հետ միասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=532818686843572&set=np.30497412.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել