Շատ եմ ափսոսում, որ այս տեսաֆիլմը չծառայեց այն նպատակին, հանուն որի և գրել էի սցենարը... Նպատակ էի դրել երջանկահիշատակ վարչապետի պաշտոնավարման 7 տարիների մասին պատմող տեսաֆիլմ պատրաստել ու 2007-ի մայիսի 12-ին հանրությանը ներկայացնել իմ ու նրանց ճանաչած, նաև անծանոթ սիրելի վարչապետին: Ի դեպ, նաև համոզված էի, որ դրա համար արժանանալու էի երջանկահիշատակ վարչապետի խիստ հանդիմանանքին, քանզի չէր սիրում, երբ փորձում էին թեկուզև ոչինչ չավելացնելով, ուղղակի ներկայացնել իր տեսակը, Մարդ տեսակը... 
... ստիպված եղա սցենարում որոշ անցանկալի փոփոխություններ մտցնել և 2007-ի մարտի 25-ի լույս 26-ի գիշերը գործընկերոջս` Հրաչյա Դեմիրճյանի հետ միասին, պատրաստել այս տեսաֆիլմը: Ու ամենամեծ անցանկալի փոփոխությունը, որ արեցի սրտի խորը ցավով, դա նախ վերնագիրն էր. «Մարդը, ով մերն էր ու մեր կողքին», մինչդեռ պետք է լիներ «Մարդը, ով մերն Է ու մեր կողքին»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել