Կարդում ես ամպագորգոռ վերնագրեր՝ «Ինչքան շուտ սկսվի պատերազմն այնքան լավ», «ՈՒռաաա պլանավորվում է, որ պիտի հասնենք Նախիջևան», «Ե՞րբ պիտի պատերազմը սկսվի ազերբառաններին իրանց տեղը դնենք, հասնենք Բաքու» կամ այսպիսի պսեվդոհայրենասիրական արտահայտություններ «ժող արդար չի, ինչու՞ աղջիկներին էլ չեն կանչում բանակ, լավ կլներ մենք էլ գնայինք», «թուրքիան ունի 600 000 անոց բանակ,բա էդքանին որտեղ ենք թաղելու»: Ձեր մտքով գոնե մի վայրկյան չի՞ անցնում, եթե պատերազմ լինի, ինչ տեղի կունենա: Նոր պատերազմը բացարձակ նման չի լինելու առաջվանին, նորը լինելու է հրետանու, ավիացիայի ու հրթիռային պատերազմ, որի պատճառով զոհերի թիվը առնվազն կհնգապատկվի, ավերածությունները կլինեն աննախադեպ չափերի, ու էլի 2 կողմում էլ զոհերը լինելու են ընտրյալ, իսկական հայրենասեր տղերքը: Իսկ էս պոպուլիստ տականքների հայրենասիրությունը կլցվի իրենց անդրավարտիկի փողքերի մեջ, երբ գլխավերևում լսեն թռչող արկի շշվվոցը: Անցնեմ աղջիկներին, նման արտահայտություն անողների 90 տոկոսը երբ փողոցում օրը ցերեկով հարբած մարդ է տեսնում, սարսափահար չի իմանում որ կողմ գնա, ու նա ճոխ ստատուս է գրում, որ արդար չի աղջիկների չծառայելը:



