Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19-ի սահմաններում Գևորգ Մարգարյանը վարելով ՈՒԱԶ 469 մակնիշի 373 VV 01 համարանիշի ավտոմեքենան Երևան-Գառնի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարայն ու նրա ուղևորներ՝ Դավիթ Գևորգյանը, Արման Ճաղարյանը Վահե Տեր-Վարդանյանը և Ժոռա Ահարոնյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն : Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-իրդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



