Replik.am-ը գրում է.

Դուբայում ոստիկանությունը ցուցադրել է ամբողջ աշխարհով հայտնի իր ավտոպարկը, որում գտնվող ավտոմեքենաները անտարբեր չեն թողնի ոչ ոքի:

Հավաքածուի մեջ գտնվում են Aston Martin One-77, Lamborghini Aventador, Ferrari FF, Bentley Continental, Chevrolet Camaro, Audi R8 և մի շարք այլ թանկարժեք մեքենաներ:

Ավտոպարկի նոր հպարտությունը աշխարհի ամենաարագ ավտոմեքենան է`  Bugatti Veyron-ը, որը 100 կմ/ժ արագություն զարգացնում է 2,5 վայրկյանում, իսկ դրա  մաքսիմալ արագությունը հասնում է 400 կմ/ժ-ի:

Լրագրողների խնդրանքով ոստիկանները ցուցադրել են հենց այդ Bugatti Veyron-ը, ինչպես նաև մյուս նմուշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել