old-supermarket_5331805811in.am-ը գրում է.

Կանայք ավելի ակտիվ գնորդներ են, քան տղամարդիկ. գնորդների կառուցվածքում կանանց կշիռն ավելի քան 2 անգամ գերազանցում է տղամարդկանցը: Նման արդյունք են ստացել «Ամերիա» խորհրդատվական ընկերության մասնագետները՝ ուսումնասիրելով Հայաստանի մանրածախ առևտրի շուկան: Ըստ այդ հետազոտության՝ առավել ակտիվ խումբը գնորդների կառուցվածքում 46-55 տարեկան կանայք են՝ ընդհանուրի 15%-ը:

«Այս շուկայում գլոբալ զարգացման միջին և երկարատև ժամանակահատվածի միտումները (այդ թվում նաև համադրելի երկրներում) վկայում են, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների զարգացումն ավելի մեծ պոտենցիալ ունի: Ուստի, այս շուկայում սպասվում է մրցակցության սրացում, հատկապես, հաշվի առնելով «Քարֆուր»-ի սպասվելիք մուտքը շուկա: Առավել հավանական է, որ «Քարֆուր»-ի մուտքը հատկապես կսրի մրցակցային իրավիճակը տեսականու և սպասարկման որակի առաջատար սուպերմարքեթների համար»,- հետազոտության ներկայացման ժամանակ ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ փորձագետ Արտաշես Շաբոյանը:

Հետազոտողները եզրակացնում են, որ «Քարֆուր»-ի մի քանի խանութի առկայության դեպքում կթեժանա մրցակցությունը նաև գին-որակ համադրությամբ առաջատար սուպերմարքեթների և մթերային ու փոքր խանութների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել