Ռոյսը չի հեռանա Դորտմունդի «Բորուսիայից»Panorama.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կշարունակի ելույթներն իր թիմում նաև հաջորդ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնը»: Իսպանական մամուլում նույնիսկ տեղեկատվություն հրապարակվեց, որ Ռոյսը իբր պայմանավորվել է կատալոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի հարցում:

Սակայն «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հանրությանը վաստահեցրել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոյսի տրանսֆերի վաճառքը հնարավոր չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել