Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչքան վտանգավոր է Աշոտյանի նախաձեռնությունը՝ վերադարձնել Անահիտ աստվածուհու արձանի բեկորները
Ինչու՞ վտանգավոր

Նախ, դեռ պետք է ապացուցել, որ սա Անահիտն է: Չէ, մի գոռացեք, ես էլ եմ հավատում որ տենց էլ կա, բայց Բրիտանական թանգարանը ուրիշ կարծիք ունի, ասում ա, միգուցե եւ Անահիտ, բայց իրանական


The statue has been identified as a nude Aphrodite, her left hand pulling drapery from a support at her side, like the famous statue of Aphrodite at Knidos by the fourth-century sculptor Praxiteles. It has also been suggested that the statue represents the Iranian goddess Anahita, who was later assimilated with the Greek goddesses Aphrodite and Athena.

Այսինքն, կարող ա պարսիկները չախեն:

Բայց դժվար, պարսիկներին եւրոպացիք չեն սիրում, իրանց չեն տա

Սակայն կա ավելի լուրջ վտանգ
Տեսեք, Աշոտյանը ասում ա.


"ամեն մի արժեք իր հայրենիքն ունի և ապահով է հենց իր հայրենիքում"  (*)

Հիմա ուշադրություն, դուք համոզվա՞ծ եք, որ քանդակի հայրենիքը Հայաստանն է
Ես՝ հա, բայց մնացած աշխարհը կարող եւ չէ.

Found at the ancient city of Satala, modern Sadak, north-eastern Turkey

In about 1872 a man digging his field on the site of ancient Satala struck with his pick-axe against this head. A bronze hand also lay nearby.

Սա էլ Satala տեղը

Հիմա, եթե թուրքերը խելք ունենան, իսկ իրանք երեւի կունենան, կասեն՝ «Այ Բրիտանական Մյուզիում, չլսեցի՞ր Աշոտյանն ինչ ա ասում, շուտ վերադարձրու մեր գլուխը»

Այ Թուրքիային կարող ա եւ վերադարձնեն, կամ փողը կտան կառնեն, ի՞նչ իմանաս

Հակափաստարկներ ունե՞նք
Դե ուրեմն, թող մնա իրա տեղում


(*) եթե պարոն Աշոտյանը չալարի ու մտնի նույն Բրիտանական թանգարանՊերգամոն կամ ուրիշ, կհամոզվի, որ այդ գեղեցիկ թեզը ավաղ չի աշխատում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել