10 Ցանցաճոճ սրճարան, Ճապոնիա
Համաձայնեք, որ չափազանց հաճելի կլինի ցանցաճոճի վրա հաճելի միջավայրում սուրճ կամ թեյ վայելել:



9 Կատուների սրճարան, Ճապոնիա
Կատուների սրճարանն իսկական դրախտ է կատուների սիրահարների համար: Այսպիսի սրճարաններ կարելի է գտնել ինչպես Ճապոնիայում, այնպես էլ Անգլիայում:



8 Զետոր ռեստորան, Ֆինլանդիա
Զետոր ռեստորանը իր անունը ստացել է չեխական հայտնի երաժշտական խմբի անունով, ու դեկորացված է չեխական հայտնի Զետոր տրակտորնեով:


7 Ընթրիք երկնքում
Երկնքում ընթրելու համար անհրաժեշտ է պարզապես պատվիրել և սեղանը կտեղադրեն այնտեղ, որտեղ որ կպատվիրեք:




6 100% շոկոլադե սրճարան, Տոկիո
Այս սրճարանը հատուկ շոկոլադի սիրահարների համար է. այն ամբողջովին շոկոլադից է ստեղծված ու գտնվում է Տոկիոյում:



5 «Այլմոլորակայինը» թեմատիկ ռեստորան, Շվեյցարիա
«Այլմոլորակայինը» ֆիլմի սիրահարներին այս ռեստորանն իսկապես որ դուր կգա: Այստեղ մթնոլորտն այնպիսին է, որ քեզ իսկապես զգում ես անիրական` այլմոլորակային աշխարհում:



4 Հիվանդանոցի թեմատիկայով սրճարան, Սինգապուր
Հիվանդանոցներում մարդու ախորժակը, իհարկե, այնքան էլ չի բացվում, սակայն համաձայնեք, որ գոնե մեկ անգամ արժե այցելել հիվանդանոցային թեմատիկայով ստեղծված այս ռեստորան:



3 Սրճարան, որտեղ կարող եք գործել. Փարիզ
Եթե երբևէ այստեղ այցելեք, հնարավորության դեպքում ձեզ հետ տարեք նաև տատիկին, նրան հաստատ դուր կգա այս վայրը:


2 Ռոբո սրճարան, Ճապոնիա
Եթե միշտ ցանկացել եք, որ ձեզ մատուցեն ռոբոտները, ապա այս սրճարանում դուք այդ հնարավորությունը կունենաք:


1 Կարմիրծովյան ստորջրյա ռեստորան
Ինչպե՞ս է հնչում ծովի ջրի տակ ընթրիքի գաղափարը: Այս ռեստորանը գտնվում է ծովի մեջ` 6 մետր խորության վրա, ու այցելուներին անկրկնելի տեսարան առաջարկում:






