Կային ժամանակներ, երբ իրար կոկորդ էինք կրծում՝ Բյուզանդիա՞, թե Պարսկաստան: Իրար դավաճան ու ծախված, հայրենասեր ու հայրենադավ էինք անվանում ու անգթաբար այդ հողի վրա իրար մորթում: Վարժվեցինք այդ տեսակի վարվելակերպին ու առ այսօր թարգը չենք տալիս: Դե հետո էլի շատ երկրների զույգեր այդպես եկան ու անցան մինչև հիմա: Իսկ հիմա կոնկրետ դեմ ենք առել Արևմուտք-Ռուսաստան զույգին: Մեր հին սովորության համաձայն՝ գործի ենք անցել: Էլ քաչալ շուն, ռուսի ծախված, էլ գենդեր-մենդեր աննորմալ, մի խոսքով, հին մուռը իրար դեմ ժամանակակից բառ ու բանով համեմված:
Մի քիչ փորձեք անկողմնակալ ու հանգիստ, առանց էմոցիաների ուշադիր իրար լսել: Մի քիչ դուրս եկեք հին կաղապարներից ու մտածեք, որ բացի Ռուսաստանից ու Արևմուտքից, մենք էլ ենք մարդ ու մեր սեփական աստվածներն ենք ունեցել ժամանակին:
Լավ, էս ընչի սեփական ուժը արհամարհած մեկ աջ ենք շրջվում ու աղաչագին պաղատում մեկ ձախ:
Հլա հո՛պ: Հլա սթափվեք ու փորձեք սեփական ոտքերի վրա կանգնել, գուցե այդպես իրո՞ք լավ կզգանք:



