Ի՞նչ ծիրան եք ուտում, եթե իհարկե ուտում եքPanorama.am-ը գրում է.

Շուկայում մեկ կգ ծիրանի գինն աստղաբաշխական թվերի է հասնում: Շուկայի օրենքն է, ծիրան չկա, գնորդ կա, ուրեմն `թանկ է լինելու: Իսկ որտեղի՞ց է ծիրանի երկիր Հայաստան գալիս ծիրանը:

Այս տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 525 կգ ծիրան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթեքրի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Հարավաֆրիկյան պետությունից ներկրվել է 45 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ, Թուրքիայից՝ 454 կգ:

Ծառայության մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքացին կարող է Հայաստան բերել մինչև հիսուն կգ քաշով միրգ, և դա չի գրանցվում ծառայությունում, ինչ վերաբերում է Հարավաֆրիկյան հանրապետությունից ու Նոր Զելանդիայից բերված ծիրանին, ապա Սուքիասյանի խոսքով, այս պարագայում ծիրանի հետ այլ սննդամթերք էլ է Հայաստան բերվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել