1in.am-ը գրում է.
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն հայտնել է Վրաստանի քաղաքացու կողմից ուղևորատար ինքնաթիռի առևանգումը կանխելու մասին: Ըստ գերատեսչության տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր Քութայիս-Մինսկ չվերթն իրականացնելիս, հայտնում է rbc.ru-ն:
Ուղևորներից մեկը անձնակազմի հրամանատարին թռիչքի ուղղությունը դեպի եվրոպական երկրներից մեկը փոխելու պահանջով գրություն է փոխանցել: Հանցագործը սպառնացել է հրամանը չկատարելու դեպքում պայթեցնել ինքնաթիռը:
Ինքնաթռում եղել է 32 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա և անձնակազմի 4 անդամ: Օդաչուները կարողացել են ինքնաթիռն իջեցնել նշանակված վայրում՝ Մինսկի ազգային օդանավակայանում:
Չհաջողված հանցագործը՝ Վրաստանի 1973թ. ծնված քաղաքացին, Բելառուսի ուժայիննների հետ բանակցություններից հետո կամավոր հանձնվել է պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներին, նշվում է հաղորդագրության մեջ:
Հանցագործի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:



