Ծուլության զգացումը գրեթե բոլորին է ծանոթ: Բոլորի կյանքում էլ լինում են օրեր, երբ ցանկանում ես պառկել անկողնում, դիտել հեռուստացույց ու ամեն կերպ խույս տալ աշխատանքից ու պարտականություններից: Եթե դրանք հատուկենտ օրեր են, մտահոգվելու կարիք չկա, սակայն երբ ծուլությունը սկսում է խրոնիկ բնույթ կրել, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել դրա դեմ: Եթե Դուք անընդհատ հետաձգում եք Ձեր գործերը, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է:

when lazinesss becomes a chronic issue

 1  Մոտիվացիա գտեք Ձեր կյանքում

Ծուլության ամենատարածված պատճառներից մեկը մոտիվացիայի բացակայությունն է: Կապ չունի, թե արդյո՞ք Դուք ծրագրում եք իրականացնել Ձեր մեծագույն երազանքը, թե ընդամենը պատրաստվում եք տունը մաքրել: Անգամ ամենաչնչին գործն ավարտին հասցնելու համար մոտիվացիա է պետք: Մոտիցավիա գտնելու բազում տարբերակներ կան: Օրինակ՝ փորձեք նախապես պատկերացնել վերջնարդյունքը կամ մտածեք այն պարգևների մասին, որոնք սպասում են Ձեզ գործն ավարտին հասցնելուց հետո: Շատ կարևոր է մշտապես մտքում պահել այն նպատակները, որոնց Դուք ձգտում եք հասնել: Հաճախ հենց նպատակն է ամենաուժեղ ու ամենաարդյունավետ խթանը:  

 2  Մի փորձեք մի ձեռքով երկու ձմերուկ բռնել

http://www.potz.blitz.szpilman.de/wp-content/uploads/2014/04/Driton-Selmani-They-say-You-can%E2%80%99t-hold-two-watermelons-in-one-hand-2012.jpg

Մեր մեծագույն սխալներից մեկն այն է, որ փորձում ենք մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, մինչդեռ քչերին է հաջողվում միանգամից մի քանի գործով զբաղվել և հաջողությամբ ավարտին հասցնել դրանցից յուրաքանչյուրը: Կան մարդիկ, ովքեր բավականին ընդունակ են, սակայն չեն կարողանում իրենց ուշադրությունը երկու տարբեր բաների վրա կենտրոնացնել: Երբ Դուք միանգամից մի քանի բան եք նախաձեռնում, գործը դեռ չսկսած, արդեն հոգնում եք և ձգտում եք հնարավորինս հետաձգել այն: Ահա թե ինչու է կարևոր ջանքերն ուղղել կոնկրետ նպատակի իրականացման վրա:

 3   Մաս-մաս կատարեք ծանր պարտականությունները

Մենք հաճախ հետաձգում ենք մեր գործերն այն պատճառով, որ դրանք մեզ համար չափազանց բարդ ու ժամանակատար են: Պետք է պարզապես մի բարդ պարտականությունը բաժանել մի քանի մասի: Ծանր գործերը մաս-մաս կատարելը շատ ավելի հեշտ է: Յուրաքանչյուր մասն ավարտին հասցնելուց հետո Դուք մի քայլ ավելի մոտ կլինեք Ձեր նպատակի իրականացմանը: Անլուծելի խնդիներ գրեթե չկան: Պարզապես պետք է ճիշտ մոտեցում որդեգրել:

 4  Զբաղվեք մարմնամարզությամբ

http://www.brainandspinalcord.org/blog/wp-content/uploads/2010/01/exercising.jpg

Երբեք մի՛ թերագնահատեք մարմնամարզության նշանակությունը: Եթե Դուք տառապում եք խրոնիկ ծուլությամբ, ամենայն հավանականությամբ Դուք հավես չունեք կանոնավոր կերպով մարմնամարզությամբ զբաղվելու: Այդ դեպքում գոնե մի՛ ալարեք վեր կենալ տեղից, հագնվել ու գնալ զբոսանքի: Զբոսնելու ընթացքում ևս Դուք որոշակի ֆիզիկական ակտիվություն եք ցուցաբերում: Թեկուզ ամենաչնչին ֆիզիկական ակտիվությունը և դրսի թարմ օդը կբարելավեն ուղեղին մատակարարվող թթվածնի հոսքը: Պատկերավոր ասած՝ Ձեր ուղեղը վերջապես կարթնանա թմբիրից, և Դուք հեշտությամբ կկատարեք Ձեր առօրյա պարտականությունները:

 5  Փորձեք ներշնչվել այլոց օրինակով

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում կան որոշ կերպարներ, ովքեր ներշնչանքի աղբյուր են մեզ համար: Տեսնելով նրանց արձանագրած հաջողությունները՝ մենք մոտիվացվում ենք: Այդպիսի օրինակները մեզ անհրաժեշտ են մասնավորապես այն ժամանակ, երբ մենք հիասթափված ենք և դժվարանում ենք առաջ ընթանալ: Փորձեք գտնվել հաջողակ մարդկանց շրջապատում, ովքեր իրենց կյանքի ընթացքում անցել են այն փորձությունների միջով, որոնք ներկայումս Ձեր առջև են ծառացել, և կարողացել են պատվով դուրս գալ դրանցից:

 6  Միշտ հիշեք աշխատանքը ձգձգելու բացասական հետևանքների մասին

young man having fun at work

Ոչ ոք չի սիրում ծուլության ու անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով առաջացած հետևանքները: Այնուամենայնիվ, դրանցից խուսափելու համար հարկավոր է միշտ հիշել դրանց մասին: Բացասական հետևանքների սպառնալիքը զգոնություն է հաղորդում մարդուն: Երբ գիտես, որ ծուլությանդ համար ստիպված ես լինելու տույժեր կրել, մի կերպ հաղթահարում ես այն: Հենց այս պատճառով էլ մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս հիշել այն բոլոր բացասական հետևանքների մասին, որոնք անխուսափելի կլինեն, եթե գործն ավարտին չհասցնեք: Դուք կարող եք ցածր գնահատական ստանալ, կորցնել հեղինակավոր ուսումնական հաստատություն ընդունվելու հնարավորությունը, ազատվել աշխատանքից կամ զրկվել Ձեր մտերիմ մարդու վստահությունից: Սրանք լուրջ հետևանքներ են, որոնց ազդեցությունը երկար ժամանակ կարող է զգալի լինել:

 7  Տեսանելիացրեք Ձեր պարտականությունը

Տեսանելիացումը (visualization) շատ կարևոր մեթոդ է, որն օգտագործվում է կյանքի տարբեր բնագավառներում: Այն, անշուշտ, կարող է օգնել Ձեզ հաղթահարել սեփական ծուլությունը: Պատկերացրեք ինքներդ Ձեզ այն գործն անելիս, որը Դուք շարունակ հետաձգում եք: Եթե կարողանաք ինքներդ Ձեզ պատկերացնել անհաղթահարելի թվացող սարի գագաթին, Ձեզ համար ավելի հեշտ կլինի գործնականում մագլցել այդ սարը:

 8  Ինքներդ Ձեզ համար վերջնաժամկետներ սահմանեք

http://www.italymagazine.com/sites/default/files/styles/624xauto/public/feature-story/leader/deadline1.jpg?itok=ZJmCpYh7

Ոչ ոք չի սիրում վերջնաժամկետները, սակայն երբեմն այս ժամանակային սահմափակումները կարող են օգնել Ձեզ սկսել գործը: Ինչպես հայտնի է, ամենադժվար բանը սկսելն է: Դրանից հետո ամեն ինչ իր բնականոն հունով կընթանա: Պարզապես յուրաքանչյուր պարտականության իրականացման համար վերջնաժամկետ սահմանեք և փորձեք «տեղավորվել» սեղմ ժամկետների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել