Tert.am-ը գրում է.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված և, հավանաբար, օգոստոսի 1-ից արդեն կգործի նոր սակագինը։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, ըստ որի՝ սակագինը գործող 38 դրամից կարող է հասնել 45-ի:
«Դատապարտված ենք բարձրացնել։ Մի փոքրիկ, թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է և՛ լսել նաև լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին, և՛ ժողովրդի վրդովմունքը լսել։ Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ, և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդի համար։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե եթե չբարձրացնեին, ինչ կարող էր լինել, Նազարյանը պատասխանեց. «Այսօր միայն Հայաստանի էլցանցը արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնաս ունի, վարկային մեծ պորտֆել է կուտակել, իսկ սնման աղբյուրը չկա և կարող է հանկարծ հայտնվի բանկրոտի մեջ։ Բացի այդ, ատոմակայանն ունի անվտանգության բարձրացման խնդիր՝ խորքային հորերի սառեցման համար, որովհետև այս Սև ջուրը ցամաքել է և հովացման համակարգի խնդիր կարող է լինել»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



