Հաջողության ամենահաջողված սահմանումներից մեկը, որը ես երբևիցե լսել եմ, հետևյալն է՝ հաջողությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր օր անենք ընդամենը մի քանի ճիշտ բան: Եվ ես դրա հետ լիովին համաձայն եմ: Այստեղ առանցքային պահն է յուրաքանչյուր օր: Պետք է ամեն օր ինչ-որ փոքրիկ քայլ անել, որն ավելի է մոտեցնում ձեզ ձեր նպատակներին: Դրանով դուք նախ անընդհատ առաջ եք շարժվում, երկրորդը՝ չեք մոռանում ձեր նպատակների մասին և երրորդը՝ չեք պառկում քնելու այն «դատարկ» տրամադրությամբ, որ օրվա ընթացքում ոչ մի կարևոր բան չեք արել:
Իսկ դա, հավատացեք, շատ տխուր է, երբ դու, ամփոփելով քո օրը և վերլուծելով, թե օրվա ընթացքում ինչ կարևոր բան ես արել, ոչինչ չես գտնում: Իսկ երբ ամփոփելով օրը, տեսնում ես, որ գոնե մի կարևոր բան ես հասցրել անել, քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ այդ օրն էլ հենց այնպես չապրեցիր և դրանից հետո միայն կարող ես հանգիստ քուն մտնել: Իսկ մեկ տարի հետո, երբ այդ փոքրիկ քայլերը գումարվեն, դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ մեկ տարի առաջ չէիք էլ պատկերացնում, որ կարող եք հայտնվել: Այնպես որ, յուրաքանչյուր օր արեք փոքրիկ ինչ-որ քայլ, որը մոտեցնում է ձեզ ձեր նպատակներին: