Untitled-101in.am-ը գրում է.

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է երկու գլենդելաբնակ տղամարդկանց այն բանից հետո, երբ նրանք բռնվել են Կալիֆոռնիայի Սիերա-Մադրե քաղաքի Valero բենզալցակայանում պոմպի վրա քարտ պատճենող սարք տեղադրելիս:

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներն են 27-ամյա Էդուարդ Մարտիրոսյանն ու 22-ամյա Արամ Մանասարյանը:

Ըստ insidesocal.com-ի՝ Մարտիրոսյանը, որին օգոստոսին ձերբակալել էին համանման գործով, և որն ազատության մեջ է գրավի դիմաց, արդեն հետաքննվում է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից:

Ոստիկանությունը Մարտիրոսյանին ու Մանասարյանին ձերբակալել է՝ լցակայանից ստացված ահազանգի արդյունքում: Կասկածյալների մեքենայի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են պատճենող սարքեր, նոութբուքեր, կեղծ կրեդիտ քարտեր, գործիքներ:

Պատճենող սարքի տեղադրման փորձի մասին լցակայանից ահազանգ էր ստացվել նաև մայիսի 23-ին: Լցակայանի տերը նույնպես հայ է: Էդգար Արտենյանի խոսքով՝ փորձը խափանվել է, հաճախորդներ չեն տուժել: Դեռևս հայտնի չէ՝ Մարտիրոսյանին և Մանասարյանին կապո՞ւմ են այդ գործի հետ, թե՞ ոչ:

Երիտասարդները պահվում են Փասադենայի ոստիկանական բաժանմունքում: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատ արձակվել 500 հազար դոլար գրավի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել