Lurer.com-ը գրում է.

Առնվազն 20 կանայք են առևանգվել Նիգերիայի հյուսիսի Չիբոկ քաղաքի մերձակայքում, որտեղ «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները ապրիլին առևանգել էին 200-ից ավելի դպրոցական աղջիկների:

Ինչպես BBC-ին հայտնել է տեղի ավագներից մեկը, զինվորական համազգեստով տղամարդիկ ատրճանակի փողի ներքո կանանց ստիպել են նստել ավտոմեքենաներ, իսկ այնուհետև նրանց տարել են անհայտ ուղղությամբ: Տեղի իշխանություններն առևանգման հետաքննություն են անցկացնում:

Նիգերիայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենց ոչինչ հայտնի չէ այդ միջադեպի մասին:

Նիգերիացիներից շատերը զինվորականներին մեղադրում են անգործության մեջ և ասում, որ իրենք ստիպված են ինքնուրույն պաշտպանվել «Բոկո հարամի» զինյալների հարձակումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել