Araratnews.am-ը գրում է.
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ երկրի հարավում զոհվել են 5 զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Զինվորականների մահվան և նրանց քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվում: Աֆղանստանի հարավում ծառայություն են իրականացնում հիմնականում ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները:
Տեղի իշխանության տվյալներով՝ զինծառայողները զոհվել են ՆԱՏՕ-ի ուժերի հանկարծակի օդային հարվածի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ռազմակայան վերադարձող զինվորականները ենթարկվել են իսլամական գրոհայինների հանկարծակի հարձակմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



