Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունն սկսել է այն իսլամիստների կողմից սպառնալիքի կանխման յոթնօրյա հակաահաբեկչական գործողությունը, որոնք Սիրիայում մասնակցել են ռազմական գործողություններին և վերադարձել են Միացյալ Թագավորություն: Գործողությանը մասնակցում են մի քանի հարյուր ոստիկաններ, որոնք պարեկում են մարդկանց կուտակման վայրերը` մետրոյի կայարանները, կայարանատները, խոշոր առևտրական կենտրոնները:

Ըստ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների տվյալների` ավելի քան 400 բրիտանացի մուսուլմաններ եղել են Սիրիայում, որտեղ մասնակցել են ռազմական գործողություններին զինված իսլամիստների կողմից: Հատուկ ծառայություններն զգուշանում են, որ հետ վերադառնալով՝ այդ մարդիկ, որոնք գաղափարախոսական և մարտական պատրաստություն են անցել, կարող են ահաբեկչական գործողություններ կազմակերպել Մեծ Բրիտանիայի տարածքում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել