9287950051in.am-ը գրում է.

Երկուշաբթի օրն Արգենտինայի դատարանը երկրի փոխնախագահ Ամադո Բուդուին հարցաքննել է որպես կոռուպցիայի գործով մեղադրյալ: Հարցաքննությունն անցել է փակ դռների հետևում և տևել է ավելի քան 6 ժամ՝ հայտնում է TN հեռուստաալիքը:

Խոսքն, այսպես կոչված, Ciccone գործի մասին է, որի հետաքննությունը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ: Ըստ մեղադրող կողմի՝ այդ ժամանակ երկրի էկոնոմիկայի նախարար Բուդուն ծանոթներից մեկին պատկանող The Old Fund կազմակերպությանն օգնել է գնել երկրում խոշորագույն մասնավոր Ciccone տպարանը: Այդ ժամանակ տպարանը հարկային մարմինների սահմանած տուգանքների պատճառով կործանման եզրին էր: Մեղադրող կողմը պնդում է, որ ընկերությունը գնելուց հետո Բուդուի իմացությամբ հարկային գերատեսչությունը «բացառիկ պայմաններով» երկարաձգել է այդ տուգանքների վճարման ժամկետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել