Araratnews.am-ը գրում է.
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանըˋ օրեր առաջ Նախիջանի կողմից արձակված ադրբեջանական կրակոցները, որի հետևանքով զոհվել էին 2 պայմանագրային զինծառայող, չի կապում Աստանայում տեղի ունեցած հանդիպման եւ, ընդհանրապես, արտաքին քաղաքականության հետ:
«Սահմանային միջադեպեր են տեղի ունենում, եւ եթե մի կողմից մենք ունենում ենք կորուստներ, բնականաբար, մեր զինված ուժերն էլ պատասխան են տալիս և նաեւ նրանց կողմից են լինում կորուստներ: Սկսում են փոխադարձ՝ մեկը մյուսին նման հարվածներ հասցնել, որի պարագայում մենք միայն պետք է զգոն լինենք, ավելի ուշադիր լինենք և մեր զինված ուժերը ավելի բարձր, պատրաստ մակարդակի միշտ պահենք: Դիրքերը այնպիսի ինժիներական համակարգերով եւ դասավորություններով պետք է կազմակերպել, որ շատ բարդ լինի թշնամու դիպուկահարների կողմից մեր զինվորներին, մեր սպաներին խոցելը»,-ասում է Էդմոն Մարուքյանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



