Pastinfo.am-ը գրում է.
Ազգային ժողովն այսօր կսկսի «Հայաստանի Հանրապետության՝ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մտքերի փոխանակության ավարտից հետո եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, ով կարող է քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կամ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել կառավարության վստահության հարցը:
Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/43453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



