Lragir.am-ը գրում է.

Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին: «Նախատեսում էի այս շաբաթ Իրան մեկնել համաժողովի մասնակցելու համար, սակայն այսօր իմացել եմ, որ վիզան մերժվել է»,- Թվիթերի իր էջում գրել է Մակֆոլը:

Դիվանագետը գրել է նաև, որ անհամբերությամբ է սպասում, թե հաջորդ անգամ երբ կկարողանա Իրան այցելել: Վերջին անգամ նա Իրանում եղել է 2005 թվականին:

Փիլիսոփայության դոկտորի կոչում ունեցող Մակֆոլը ներկայում աշխատում է Սթենֆորդի համալսարանում:

Մակֆոլը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է եղել 2011-2014 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել