Հալեպ, Հալեպ... Չկա Հալեպ այլեւս: Երկու տարի ասում ենք` դուրս է պետք բերել հայերին այնտեղից, թող վաճառեն այն, ինչ դեռ կա, անմիջապես տեղափոխել է պետք նրանց Հայաստան, Արցախը բնակեցնել: Մեզ պատասխանում էին` «սադրիչներ, չփորձեք քանդել հին հայկական օջախը...» Եկեղեցի, ՀՅԴ, Բ26` բոլորն ունեին շահեր «համայնք» պահելու այնտեղ: Պահեցիք: Հրեաներին եք պոչ ու պոզ կպցնում` նայեցեք՝ ինչպես է Իսրայելը գործում, երբ որեւէ երկրում հրեաներին վտանգ է սպառնում: Մեկ օրում օդանավեր են ուղարկում ու տեղափոխում են Իսրայել, հետն էլ օգնություն, տուն, փող, աշխատանք ապահովում: Բա՞ դուք: Ազատագրված հող ունենք, որ հիմա սակարկում եք... Քանի հազար մարդ կարող էինք ու պարտավոր էինք վերաբնակեցնել... Հալեպ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/772386686128221?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել