«2013թ մայիսի 23-ին, Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց «թիրախը» Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը և նրա քրոջ տղան էին: 
Ի դեպ, Անուշավանը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ և՛ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, և՛ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքերը մեկ էին արել և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետևանք է: Բայց եթե շփոթմունք է, ինչո՞ւ էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն և ցանկացել ամեն գնով սպանել նրան: Շփոթմունքի բերումով դժվար թե որևէ մեկին հետապնդեն մինչև շքամուտք: Այս գործը մտել է դատարան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել