ArmnewsTV.am-ը գրում է.
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հոգևոր երաժշտություն է կատարում: Բազելի «Շտադտ-Կազինո» համերգասրահում եվրոպացի հանդիսատեսն ունկնդրում է Կոմիտասի, Շնորհալու ու Մաշտոցի շարականները:
Երգչախումբը Բազելի երիտասարդական և մանկական երգչախմբերի եվրոպական փառատոնին մասնակցում է երկրորդ անգամ, սա բացառիկ երևույթ է, որովհետև կանոնակարգով, մեկ երգչախումբը փառատոնին կարող է մասնակցել միայն մեկ անգամ: Առաջին ելույթից ուղիղ 20 տարի է անցել, երգչախմբում սերնդափոխություն է եղել, բայց Բազելում հայ փոքրիկ երգիչները հանդիսատեսին ու կազմակերպիչներին այնպես էին տպավորել, որ կազմակերպիչները անտեսեցին փառատոնի կանոնակարգը ու երգչախմբին հրավիրեցին Շվեցարիա պատվավոր հյուրի կարգավիճակում:
Բազելի փառատոնից բացի երգչախումբը համերգային շրջագայություն է ունեցել նաև Ժնև, Մոնթրյո, Վերիբե, Սիոն և այլ քաղաքներում: Հայկական հոգևոր, դասական, ժամանակակից և ջազային երաժշտություն կատարող փոքրիկների երգչախմբին հաջողվել է տպավորել եվրոպացի հանդիսատեսին: Ունկնդիրները ասում են` ելույթ ունեցող երգչախմբերի շարքում հայ փոքրիկները աչքի էին ընկնում յուրահատուկ էներգետիկայով:
Երեխաներին էլ Եվրոպայում դուր է եկել: Ասում են` այդպիսի ընդունելության չէին սպասում, ելույթներից հետո փողոցներում մարդիկ ճանաչում էին, մոտենում էին ու կարծիք հայտնում:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասում է, որ Եվրոպայում ունեցած շրջագայությունից հետո տարբեր փառատոներից հրավերները շատացել են: Շվեյցարիայից էլ արդեն նոր հրավեր ունեն, և երգչախումբը մեծ հաճույքով կընդունի այն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ