Tert.am-ը գրում է.

Վրաց-ռուսական ավտոճանապարհի «Վերին Լարս» հատվածում մայիսի 17-ին տեղի ունեցած սողանքի պատճառով Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը արտահանող ընկերություներից «Սպայկան» համարում է ֆորսմաժորային:

«Սպայկա» ընկերության մամուլի խոսնակ Կարեն Բաղդասարյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ մայիսի 17-ից ընկերության աշխատանքը կանգ է առել: Օրական 50-60 տոննա արտահանվող ապրանք չի արտահանվել և հիմա էլ չի արտահանվում:
«Այս սեզոնին ինչ հնարավոր էր արտահանել, չենք արտահանում»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ընկերությունում արտահանվող ապրանքի կուտակումներ չեն լինում, քանի որ կանգնեցրել են  աշխատանքը:

 ՀՀ տրասպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելքոնյանն ասաց, որ սողանքից ավերված ճանապարհի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, և վրացական կողմն իրենց խոստացել է սպասվածից ավելի շուտ բացել ճանապարհը: Իսկ մինչ այդ բանակցություններ են տարվում, որ մինչև ամբողջական աշխատանքների ավարտը երեկոյան ժամերին փոխադրողների կողմից օգտագործվի գրունտային ճանապարհը:

«Այսինքն՝ հնարավոր ենք համարում տարբերակ, որ փոխադրողների համար գիշերային ժամերին 4-5 ժամ բացվի ճանապարհը և մի ուղղությամբ երթևեկելի լինի մի գիշեր,  մյուս ուղղությամբ՝ հաջորդ գիշեր, որպեսզի չխանգարեն շինարարական աշխատանքներին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել