Սմբատ Այվազյանի մասին ոչ թե պետք է մտածել դժվար է գրել, թե հեշտ, այլ պետք է գրել, որպեսզի Հայաստանում ապրող արժանապատվություն ունեցող մարդիկ իմանան, որ իրենց կողքին էլ են այդպիսի մարդիկ ապրում:
Սմբատի հետ չնայած երկարամյա ծանոթությանս, երբևէ ընկեր չեմ եղել, իսկ առաջին «մոտիկից» ծանոթությունս էլ եղել է Կենտրոնի քաղմասում, երբ ինձ ապօրինի Ազատության հրապարակի սրճարանից բերման էին ենթարկել և փորձում էին գործ սարքել իմ վրա:
Քանի որ որևէ հիմք չունեին գործ հարուցելու համար, ինձ տարան մի սենյակ, որտեղ գաղտնի ձևով մտան քննիչները և ինձ զգուշացրեցին, որ մի քանի րոպե հետո սենյակ է մտնելու մի օպեր՝ եթե չեմ սխալվում Էրիկ անունով, ով կփորձի քեզ հարվածել ու դու եթե պատասխան տաս՝ քրեական գործը վրադ պատրաստ է:
Նրանք նշեցին, որ այդ ձևով են Սմբատ Այվազյանին նույն այդ էրիկի ցուցմունքով՝ դատապարտել, որ իբր Սմբատը քաղմասի ներսում կոտրել է վերջինիս ձեռքը:
Քննիչների դուրս գալուց հետո, մի քանի րոպե չանցած քաղմասի սենյակ մտավ էդ Էրիկը, որը արաբերեն շատ վատ բառ է նշանակում և հենց նա փորձում էր ինձ մոտենալ, մի քանի օպերլիազոր կանգնեցին իմ ու այդ վիժվածքի մեջտեղում և չթողեցին, որ նա ձեռք բարձրացնի իմ վրա: Այդ վիժվածքը մուննաթով հեռացավ սենյակից՝ ետևից գոռալով, որ միլպետին կասի, որ այդ սենյակի օպերները չեն թողել իրականացնի միլպետի հրամանը:
Մինչև այդ սենյակից ինձ տանելը տղաները հասցրեցին պատմել, որ նախկինում չճանաչելով Սմբատ Այվազյանին, նա մի քանի ժամով լինելով Կենտրոնի քաղմասում իրեն այնպիսի արժանապատվությամբ է պահել, որ նրան բանտ տեղափոխելուց հետո, քաղմասի այդ մի քանի ոստիկան իրար մեջ երդվել են, որ ապօրինի որևէ բան չեն անելու բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ, ինչպիսի տույժի էլ որ չենթարկվեն, հրաման չկատարելու համար:
Ու Սմբատի այդ մի քանի քաղմասում անցկացված ժամը, ինձ և հնարավոր է, որ բացի ինձնից այլ մարդկանց փրկեց ապօրինության զոհ դառնալուց:
Սմբատի դուրս գալուց հետո բազմաթիվ անգամներ հանդիպել ենք հետը ու տարաբնույթ զրույցներ ունեցել, սակայն որևէ անգամ առիթ չի եղել նրանից շնորհակալություն հայտնելու մի քանի ոստիկանի ստրուկից ու հանցագործից՝ արժանապատիվ մարդ դարձնելու համար:
Շնորհակալ եմ Սմբատ ջան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/703150003057786?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել