Թեև 14 մլն բնակիչ ունեցող Ստամբուլում մեր օրերում ապրում է ընդամենը Թուրքիայի քաղաքացի 50-60 հազար հայ, մի քանի հազար էլ հայաստանցիներ են աշխատում, սակայն այս քաղաքում հայկական շունչն ահռելի է, ահավոր նկատելի: Քաղաքի պատմական դիմապատկերը ձևավորածները մեծամբ հենց հայերն են: Հայկական հրաշք եկեղեցիներ, պալատներ, շենքեր, ամենատարբեր նշանակության շինություններ, մզկիթներ, այո, մզկիթներ: Եվ միայն հայ ճարտարապետները չէ, որ իրենց հետքը թողել են: Հայտնի է, որ օսմանյան շրջանում արվեստի տարբեր ճյուղերի լավագույն վարպետները հայերն են եղել, այսօր անգամ այդ հետքն ամբողջովին ջնջված չէ, քանի որ այն խորն արմատներ է ունեցել: Ըստ էության` Ստամբուլն աշխարհի ամենահայկական մեգապոլիսն է: Թեև կարող եք հակադրել, ասենք, մեծաքանակ հայ բնակչությամբ աչքի զարնող Մոսկվան կամ Լոս Անջելեսը, սակայն այս քաղաքներում հայ բնակիչների թիվն է մեծ, ոչ նրանց թողած պատմական հետքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել