Սիլվա Հակոբյանին առաջիկայում համերգային մեծ շրջագայություն է սպասվումLife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանին առաջիկայում սպասվում է մեծ համերգային շրջագայություն Եվրոպայում և Ռուսաստանում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց նրա պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ արդեն կա երկկողմանի համաձայնություն՝ աշնանը եվրոպական տասը երկրներում և ռուսական քաղաքներում հանդես գալու համար: Անդրադառնալով նոր երգեր թողարկելուն՝ պրոդյուսերը նշեց, որ արդեն պատրաստ է ֆրանսիահայ դիջեյի հեղինակած անգլալեզու երգի հիման վրա նոր տեսահոլովակը, որն առաջիկայում կհանձնվի հանդիսատեսի դատին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել