Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Անկարայում գտնվող Իրանի Նախագահ Հասան Ռոհանին չի այցելելու Աթաթուրքի դամբարան, ինչը արարողակարգային պարտադիր պայման է այդ երկիր այցելող բարձրաստիճան հյուրերի համար: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի Նախագահի աշխատակազմի` մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ահմեդ Սեվերինն այդ առնչությամբ հայտարարել է, որ Աթաթուրքի դամբարան այցը չի ներառվել Իրանի Նախագահի Թուրքիա կատարած այցի օրակարգում` երկու երկրների նախագահների մակարդակով ավելի վաղ ստորագրված արձանագրությունների հիման վրա:

Թուրքական մամուլը չի հայտնել, թե Իրանի Նախագահի` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամբարան չայցելելու իրական պատճառը որն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել