Հարվարդի գրադարանը պաշտոնապես հաստատել է, որ իր հավաքածուում գտնվող Արսեն Ուսսեի Des destinées de l’ame («Հոգիների ճակատագրերը») գրքի կազմը պատրաստված է մարդու կաշվից:
Դրա մասին վկայում են գրադարանի աշխատակիցների անցկացրած հետազոտությունները, գրում է The Verge-ը։ Գիրքը տպագրվել է 1880-ականներին, իսկ Հարվարդի Հոուտոնյան գրադարանում հայտնվել 1930-ականներին։ Դրա տերը գրքում ֆրանսերենով հետևյալ գրությունն է թողել․ «Այս գիրքը կազմված է մարդու կաշվից մագաղաթով, որի վրա որևէ փորագրություն չի արվել՝ դրա էլեգանտությունը պահպանելու համար։ Մարդկային հոգու մասին գիրքն արժանի է «մարդկային» կազմի՝ կաշվի այդ կտորը վերցվել է կնոջ մեջքից․․․»
Մասնագետների խոսքով, գրքերը մարդու կաշվով կազմել սկսել են առնվազն XV դարում, ինչն այն ժամանակ բավականին տարածված էր․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152431572529284&set=a.10150326323239284.366885.69355249283&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



