Tert.am-ը գրում է.

Հունիսի 11-ին Մատենադարանի մոտ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած երթը ո՛չ միայն և ո՛չ այնքան իրազեկման է, որքան ուղղված է բարձրաձայնելու խնդիրը, որ երկրում մի շարք քաղաքացիների նկատմամբ կան ճնշումներ:

«Մարդիկ օրենքով հնարավորություն ունեն դիմելու իրենց գործատուին, որպեսզի չմասնակցեն պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին և իրենցից գումարներ չպահվեն: Օրենքը տալիս է նման հնարավորություն, բայց որոշ գործատուներ խոչընդոտում են այդ գործընթացին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Մանուկյանը:

Նշենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել