Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ: Այս մասին հայտոնում են Իսպանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Այդ առթիվ Իսպանիայի դեսպանատունը և VFS Global-ը հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը: Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:
VFS Global-ն արդեն իսկ համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ և պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, և այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երևանում բացելու համար: VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



