1in.am-ը գրում է.
Սառույցների հալոցքը Արկտիկան դարձնում է ռազմավարական առումով աշխարհի ավելի կարևոր մասերից մեկը, այն հատուկ նշանակություն ունի Արկտիկական խորհրդի 5 անդամների համար՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Նորվեգիա և Դանիա: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) զեկույցում, որից մեջբերումներ է կատարում Business Insider-ը:
Արկտիկայի աճող նշանակությունը հանգեցնում է, նրան, որ առափնյա պետություններն ակտիվացնում են տարածաշրջանում ռազմական ենթակառուցվածքները՝ նշվում է զեկույցում:
Միայն այս տարի «Սառը պատասխան» զորավարժություններին, որ պարբերաբար անցկացնում է Նորվեգիան, մասնակցել է ավելի քան 16 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի 15 երկրից:
Փորձագետների մեծ մասը դեռ հերքում է Արկտիկայում զինված ագրեսիայի հնարավորությունը՝ նշում են CFR-ում: