Վաղաժամ ծերացումը մտահոգում է մարդկանց մեծամասնությանը: Այն բացասաբար է ազդում ոչ միայն մեր արտաքինի, այլև առողջության վրա: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բժշկությունը աննախադեպ թափով զարգացել է՝ թույլ տալով մեզ դանդաղեցնել ծերացման գործանթացը: Այնուամենայնիվ, առանց բժիշկների դիմելու էլ հնարավոր է հետաձգել այն: Երիտասարդ տեսք ունենալու ամենակարևոր նախապայմանը առողջ ապրելակերպն է: Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են մեր վաղաժամ ծերացմանը: 

1. Չափից ավելի անհանգստություն

Premature aging

Սթրեսը կարող է կործանարար ազդեցություն թողնել Ձեր առողջության վրա: Դուք պետք է Ձեր ուժերի ներածին չափով փորձեք թույլ չտալ, որ այն խաթարի Ձեր կյանքի բնականոն ընթացքը: Դուք չափից ավելի անհանգի՞ստ եք Ձեր խառնվածքով: Դուք ամեն աննշան բանի պատճառով սթրեսի՞ եք ենթարկվում: Եթե Դուք «այո» եք պատասխանել այս հարցերին, ուրեմն Դուք չափազանց լուրջ եք մոտենում ամեն ինչին: Սա, անշուշտ, կարող է վաղաժամ ծերացմանը նպաստող հանգամանք լինել: Քչերին է հայտնի, թե կոնկրետ ինչպես է սթրեսը նպաստում ծերացմանը: Փորձենք հակիրճ պարզաբանել այս հարցը: Բանն այն է, որ տարիքի հետ օրգանիզմում ավելի շատ նոր ադրենալին և կորտիզոլ է արտազատվում:  Այս հորմոնները բացասաբար են ազդում իմուն համակարգի վրա և բարձրացնում արյան ճնշումը: Արդյունքում սրտանոթային հիվանդությունների ռիսկն աճում է: Սթրեսից խուսափելու համար փորձեք զբաղվել այնպիսի բաներով, որոնք ներքին հանգստություն են հաղորդում Ձեզ, օրինակ՝ յոգա, մարմնամարզություն, նկարչություն և այլն: Այդ դեպքում Դուք ավելի երիտասարդ տեսք և ավելի լավ ինքնազգացողություն կունենաք:  

2. Մաշկի կանոնավոր խնամքի բացակայություն

Մաշկի կանոնավոր խնամքի բացակայությունը ևս ծերացմանը նպաստող գործոն է: Մաշկի խնամք ասելով՝ պետք չէ հասկանալ միայն այն կրեմները, որոնք մենք պետք է ամեն օր օգտագործենք: Մաշկի խնամքի համար կարևոր նշանակություն ունի նաև մեր սննդակարգը: Պետք է օրեկան մոտ 1.5-2 լիտր ջուր օգտագործել՝ մաշկը բավականաչափ խոնավ պահելու համար: Կարևոր է դրան զուգահեռ օգտագործել մաշկը խոնավեցնող քսուկներ: Արդյունքները նկատելի կլինեն մի քանի շաբաթ անց: Քսուկների օգտագործումը և առողջ սննդակարգը նպաստում են, որ մաշկն արտադրի կոլագեն և էլաստին, ինչպես նաև կանխարգելում են խոր կնճիռների գոյացումը:

3. Անառողջ սննդակարգ

Happy Food

Զուր չէ, որ մեր ծնողները ամեն կերպ համոզում ու անգամ ստիպում էին մեզ առատորեն բանջարեղեն և մրգեր օգտագործել: Բանջարեղենն ու մրգերը հարուստ են մի շարք օգտակար հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտները կարևոր են օքսիդատիվ  սթրեսը կանխելու համար: Օքսիդատիվ սթրեսի առաջացման պատճառ են ազատ ռադիկալները: Ազատ ռադիկալները կարող են վնասել մաշկի բջիջները, ինչն էլ հանգեցնում է կնճիռների առաջացմանը և բարձրացնում մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Այնուամենայնիվ, պետք չէ վախենալ ազատ ռադիկալներից: Դրանց դեմ պայքարելու մի բավականին հեշտ տարբերակ կա. պետք է պարզապես սննդակարգում շատ մրգեր ու բանջարեղեն ներառել: Մրգերի և բանջարեղենի օգտագործումը զգալիորեն նպաստում է, որ ծերացման գործընթացը դանդաղի:

 4. Նստակյաց ապրելակերպ

Նստակյաց կյանք վարելու վտանգները բոլորին են հայտնի: Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ ակտիվ կենսակերպ են վարում՝ այդ վտանգները նվազագույնի հասցնելու համար: Նստակյաց կյանքը ոչ միայն գիրացման, որոշ դեպքերում նաև ճարպակալման է հանգեցնում, այլև նպաստում է սրտանոթային ու երիկամային հիվանդությունների առաջացմանը: Ամեն օր Ձեր հագեցած գրաֆիկից ընդամենը 30 րոպե ժամանակ հատկացրեք մարմնամարզությանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենօրյա մարմնամարզությունը ոչ միայն առողջ ու երիտասարդ կպահի Ձեզ, այլև մինչև 10 տարով կերկարացնի Ձեր կյանքը:  

5. Քնի պակաս

7_99963483

Փոքր ժամանակ մեզնից շատերը դժվարությամբ էին քնում: Ծնողները ստիպված էին երկար նստել մեր մահճակալի մոտ և մեզ հեքիաթներ պատմել: Երբեմն անգամ դա չէր օգնում, որ մենք քնեինք: Մեզնից շատերը մեծանալուց հետո էլ անքնություն ունեն, իսկ ոմանք էլ պարզապես այնքան զբաղված են, որ չեն հասցնում ժամանակին պառկել քնելու: Երիտասարդ տեսք ունենալու համար կարևոր է առնվազն 8 ժամ քնել: Անքուն գիշերներ անցկացնելուց հետո աչքերի տակի մաշկը սևանում է, մենք հոգնած տեսք ենք ունենում, տառապում ենք սարսափելի գլխացավերից, կորցնում ենք մեր զգոնությունը, և մեր ուղեղը սովորականից ավելի դանդաղ է աշխատում: Շատ մարդկանց մոտ քնի բացակայության հետևանքով կարող է անգամ դող առաջանալ:

6. Արևապաշտպան քսուկների բացառում

Մեզնից շատերն անգամ ամենատոթակեզ եղանակին արևապաշտպան քսուկ չեն օգտագործում: Մինչդեռ արևապաշտպան քսուկները պաշտպանում են մեր մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Մի շարք կանայք կարծում են, որ իրենց դիմափոշին կամ տոնային կրեմը բավական են իրենց մաշկը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, դիմահարդարման միջոցները չեն կարող մաշկի լիակատար պաշտպանություն ապահովել: Մեծացած ծակոտիներից, շագանակագույն լաքաներից ու բծերից խուսափելու համար կարևոր է օգտագործել բարձրորակ արևապաշտպան միջոցներ:

7. Ծխախոտի չարաշահում

smoking speeds up the aging process

Ծերացման գործընթացն արագացնող վատ սովորություններից է նաև ծխելը: Երկար ժամանակ ծխելուց հետո ատամները դեղնում են, մաշկը կնճռոտվում է, քաղցկեղի հավանականությունը՝ աճում: Ծխելը բարձրացնում է նաև սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

8. Կանոնավոր սեռական կյանքի բացակայություն

Կանոնավոր սեռական կյանքը արդյունավետ հակադեպրեսանտ է: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կանոնավոր ու ներդաշնակ սեռական կյանքով ապրող մարդկանց օրգանիզմում էնդորֆիններ  են արտազատվում: Էնդորֆինները բարերար ազդեցություն են գործում մարդու իմուն համակարգի վրա, ինչպես նաև նվազագույնի հասցնում քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել