1  Լիալուսնի ազդեցությունը քնի վրա

2_99417708

Լուսնի հետ կապված մի շարք ժողովրդական առասպելներ կան: Համեմատաբար նոր հետազոտությունները ցույց են տվել, որ լուսնի պատճառով Դուք կարող եք կորցնել Ձեր քունը: Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են, թե որքան ամուր են հետազոտության կամավորներ մասնակիցները քնում լուսնի տարբեր փուլերի ժամանակ: Պարզվել է, որ լիալուսնի ժամանակ հետազոտության մասնակիցները միջին հաշվով մոտ 5 րոպե ավելի ուշ են քուն մտնում, և նրանց քնի ցիկլը մոտ 20 րոպեով ավելի կարճ է տևում: Հետազոտության մասնակիցներն անգամ տեղյակ էլ չէին, որ գիտնականներն ուսումնասիրելու էին նրանց քնի առանձնահատկությունները:  Այս կամավորները արդեն երեք տարի տևող մեկ այլ հետազոտության մասնակից էին, որը կապ չուներ այս հետազոտության հետ: Նրանք 3-5 օր անցկացրել էին լաբորատորիայում, որտեղ վերահսկվում էին նրանց քնի առանձնահատկությունները: Հետազոտության ավարտից երկար ժամանակ անց ստացված տեղեկատվությունը համեմատվել էր լուսնի փուլերի հետ: Կամավորները հետազոտության ընթացքում գտնվել են լաբորատորիայի փակ պատերից ներս, որտեղից նրանք չէին կարող տեսնել լուսինը: Սա նշանակում է, որ հնարավոր չէ, որ նրանք ավելի երկար արթուն մնային լուսնի պայծառ լույսի պատճառով: Փաստորեն, լիալուսնի ժամանակ ինչ-որ ուրիշ բան կա, որը որոշակի ազդեցություն է գործում մեր օրգանիզմի վրա:

 2  Ինտերնետային լուսնոտություն

9_100745392

Մենք կիսաքուն վիճակում հաճախ հաղորդագրություններ ենք ուղարկում ու ստանում: Եթե ինչ-որ տարօրինակ նամակ ստանաք ինչ-որ մեկից գիշերվա կեսին, և հաջորդ օրը նամակն ուղարկողը Ձեզ հավաստիացնի, որ ինքը ոչինչ չի հիշում այդ մասին, հավատացեք նրան: Գուցե նա իրոք ճիշտ է ասում: 

Նյու Յորքի համալսարանի գիտաշխատողները նշում են, որ գիշերները ինտերնետային հաղորդագրություն ուղարկող մարդիկ գտնվում են քնի ու արթուն վիճակի խաչմերուկում: Որոշ մարդիկ միանգամայն սահուն են գրում կիսաքուն վիճակում, իսկ մյուսները՝ վրիպակներ թույլ տալիս ու դանդաղ գրում: Սթրեսային և հոգնած վիճակում մարդիկ ավելի հակված են գիշերվա ընթացքում հաղորդագրություններ գրելուն: Խորհուրդ է տրվում պարզապես անջատել հեռախոսը և դնել մահճակալից բավականին հեռու: Կիսաքուն վիճակում ինտերնետային և հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ գիշերային զբաղմունքները, խոչընդոտում են խորը քունը:  

 3  Քնի պակասի վտանգները

7_99963483

Բոլորիս հետ էլ պատահում են դեպքեր, երբ անքուն գիշերվանից հետո ողջ օրը քնկոտ ենք լինում և անհամբերությամբ սպասում, թե երբ ենք ի վերջո պառկելու քնելու: Եթե այս դեպքերը հազվադեպ են, դրանք կործանարար հետևանքներ չեն թողնի, իսկ եթե անքնությունը խրոնիկ բնույթ է կրում, հետևանքները կարող են անդառնալի լինել: Եթե մարդ մի երկու օր ընդհանրապես չքնի, նրա մոտ հալյուցինացիաներ կսկսվեն, ճնշումը կտրուկ կբարձրանա, լարվածություն և հիշողության հետ կապված խնդիրներ կառաջանան: Շարունակական անքնությունը և քնի պակասը կարող է նաև գիրացման հանգեցնել, որոշ պահերի մարդ կարող է անսպասելիորեն գիտակցությունը կորցնել, էլ չենք ասում, թե դա ինչ անդառնալի հետևանքներ կարող է թողնել իմուն համակարգի վրա: Գրանցվել են դեպքեր, երբ երեք օր տևող անքնությունից հետո մարդիկ մահացել են: Հիշենք սպորտի երկրպագու Ջիանգ Հիաոշանի դեպքը, ով փորձեց արթուն մնալ ֆուտբոլի առաջնությունները դիտելու համար:

 4  Քնած ժամանակ հոտերը դադարում են մեզ վրա ազդեցություն գործել

Beautiful girls face on over coffee bean background

Արթուն վիճակում ծխի հոտ առնելով՝ մենք անմիջապես կստուգենք, թե արդյոք որևէ բան չի վառվում, մինչդեռ քնած ժամանակ մենք բոլորովին այլ կերպ ենք արձագանքում հոտերին: Ի տարբերություն բարձր ձայների՝ հոտերը մեզ չեն արթնացնում:

Բրաունի համալսարանի կողմից իրականացված հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտության մասնակիցների մոտ տարբեր հոտեր են գցել այն ժամանակ, երբ վերջիններս քնած են եղել: Խոր քնի ընթացքում նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հոտերին: Այս նույն հետազոտության շրջանակներում պարզ է դարձել, որ ձայները կարող են արթնացնել անգամ ամենախոր քնով տարված մարդկանց:

 5  Ինչո՞ւ ենք մենք քնում

1_147338524

Մեզ այնքան էլ լավ հայտնի չէ, թե մենք ինչու քնի կարիք ունենք: Անշուշտ, կան մի շարք տեսություններ, սակայն դրանք այնքան էլ համապարփակ ու ամբողջական բացատրություն չեն տալիս: Քունը կենսական պահանջմունք է, առանց որի մենք ունակ չենք ակտիվ կենսագործունեություն ծավալելու:

Ըստ էներգիայի պահպանման տեսության՝ մեզ համար շահեկան է գիշերվա ընթացքում հնարավորինս անշարժ մնալ: Քնի շնորհիվ մենք կարողանում ենք պահպանել մեր էներգիան: Բավականաչափ քնելով՝ մենք մեր ուղեղին հնարավորություն ենք տալիս թարմացնել մեր հիշողությունները և ամրապնդել օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Քնած  ժամանակ մենք ավելի քիչ ենք շարժվում և պահպանում ենք մեր էներգիան:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել