Կլարենս Զեյդորֆը ավարտեց իր գործունեությունը «Միլանի» մարզչական շտաբում, իսկ ռոսոներիի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆլիլիպո Ինզագին: Համաձայնագիրը Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողի հետ կնքված է մինչև 2016թ.-ի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում Ինզագին մարզում էր Միլանի երիտասարդական հավաքականը: Հետագա մանրամասները և ֆինանսական ասպեկտները 40-ամյա մասնագետի հետ կհրապարակվեն շուտով. գրում է Միլանի պաշտոնական կայքը:
Ինզագին պաշտպանել է Միլանի գույները 2001-2012 թվականը, ակումբում անցկացրել է 202 խաղ, խփել՝ 73 գնդակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



