Երբ հարցնում են. «Բա ինչի՞ Հրանուշ Հակոբյանը չի գնում Սիրիա» կամ «Ինչո՞ւ ինքնաթիռներ չեք ուղարկում, որ բոլոր հայերին Սիրիայից հանեն», պիտի սկզբում ինքներն իրենց մի քանի հարց տան։ Օրինակ. «Ինչպես կընկալվի հայկական բարձրաստիճան պաշտոնյայի այցը Սիրիա երկրի իշխանությունների կողմից, խռովարարների կողմից ու ինչ հետևանքներ դա կարող է ունենալ սիրիահայերի համար»։ Կամ. «Ի՞նչ ռեակցիա կտա Ասադը, եթե ինչ-որ 3րդ երկիր սկսի պատերազմող Սիրիայի քաղաքացիների տարհանումն, առանց իշխանության կարծիքը հարցնելու և ինչ հետևանքներ դա կունենա սիրիահայերի համար»։ Ու սենց ամեն հռետորական հարց տալուց առաջ, եթե մարդիկ (մանավանդ՝ լրագրողները) մի քիչ մտածեն, գուցե հիմար թեմաների քանակը տեղեկատվական դաշտում այնքան նվազի, որ հասնի տանելի ինչ-որ մակարդակի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել