Արշակ Սադոյանը Միկոյանի արձանը տեղադրելու նոր մեթոդ է առաջարկելArmnewsTV.am-ը գրում է.

Աշոտ Բլեյանի ձեռքին իր տոհմի անդամներից մեկի` Երվանդ Բլեյանի գործն է: Կնոջ հարցմանն ի պատասխան` 1958-ին նրան տեղեկացրել են, որ ամուսինը գնդակահարվել է հակասովետական աշխատանքների համար: Այդ ինչո՞ւ ազնիվ հողագործին պետք է գնդակահարեին, իսկ նրան ու մյուսներին գնդակահարության ուղարկող Միկոյանին հուշարձան կանգնեցնեն: Բլեյանների տոհմում շատ են ստալինյան ռեպրեսիաների զոհերը:
 

Միկոյանի արձանը կանգնեցնելը Ռուսաստանի իշխանությանը հաճոյանալու փորձ է` կարծում է Արշակ Սադոյանն ու ոչ ասում խորհրդային անցյալի վերականգնմանը: Շուտով կվերախմբագրվի նաև 12-րդ դասարանցիների համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, որում նկարագրված է կոլեկտիվացման, կուլակաթափության ու անձի պաշտամունքի շրջանը` մտավախություն է հայտնում Աշոտ Բլեյանը:

Միկոյանի արձանը կանգնեցնելու որոշում ընդունած Երևանի ավագանին պետք է պատասխանատվություն կրի` համոզված է Աշոտ Բլեյանը: Չբացառելով պատմության հնարավոր վերախմբագրումները ապագայում` Արշակ Սադոյանն էլ առաջարկում է Միկոյանի արձանի վերևի մասը հանովի դնովի սարքել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել