Pastinfo.am-ը գրում է.

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնական հովանավորները պահանջում են մանրամասն հետաքննել կազմակերպությունում կաշառակերության դեպքերը և պատժել մեղավորներին՝ հակառակ դեպքում սպառնալով խզել հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ:
 
Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մեղադրվում է աշխարհի 2022 թվականի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշման դիմաց արաբ շեյխերից կաշառք ստանալու համար:
 
Խնդիրն ուսումնասիրելու համար նախաձեռնվել է ներքին հետաքննություն, որը, բնականաբար, ձևական բնույթ էր կրում: Սակայն, գործը կոծկելու ՖԻՖԱ-ի փորձերը հասարակական հնչեղ արձագանք են ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել